AM
14 Օգոստոս 2013 - 06:23 AMT

Թիվ 115 դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով պոկվել է

Նախօրեին, ժամը 20:11-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 74 հասցեում գտնվող թիվ 115 դպրոցի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է ցած, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վտանգավոր ոչինչ չկա. տանիքն ամբողջությամբ ենթակա է վերանորոգման: