AM
14 Օգոստոս 2013 - 09:21 AMT

Ղուկասավանում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել

Այսօր, ժամը 10:34-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Ղուկասավան գյուղի 16-րդ փողոցի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարկան ծառայության օպերատիվ և ՀՆՓԱԻԿ սակրավորային խմբերը:

Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի (ուսումնական) և հանձնվել է Մասիսի ՈԲ: