AM
14 Օգոստոս 2013 - 12:55 AMT

Աբովյան-Կապուտան ճանապարհին մահվան ելքով պատահար է եղել

Այսօր, ժամը 01:15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Պատահարի հետևանքով վարորդը` 1984 թ. ծնված Թովմաս Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: