AM
17 Օգոստոս 2013 - 09:15 AMT

Կայացավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման արարողությունը

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում կայացել է «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 120 պատանի աշխարհի 15 երկրից:

Ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա Հայաստան այցելած սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին կոչ արեց օգտագործելով բոլոր հնարավորություններն՝ առավել ամրապնդել կապը Հայրենիքի, իրենց հյուրընկալած ընտանիքի ու նոր ընկերների հետ:

Ծրագրի մասնակիցներին «Արի Հայաստան» երգով ողջունել է 2011 թվականի «Մանկական եվրատեսիլի» մասնակից Դալիթան: Արիտունցիներին հայրենասիրական երգերի կատարումներով ոգևորեց «Հայկազունք» համույթը:

Ծրագրի մասնակիցները հանդես են եկել յուրահատուկ հաշվետվությամբ՝ ներկայացնելով երկու շաբաթվա ընթացքում սովորած երգերը, պարերն ու ասմունքը:

«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներին հանձնվել են ծրագրի մասնակցության հավաստագրեր: Արիտունցիները շուրջպար են բռնել ավանդական հրաժեշտի խարույկի շուրջ: