AM
20 Օգոստոս 2013 - 06:49 AMT

Արթիկի անտառտնտեսության տնկարանի տարածքում 2 հա խոտածածկ տարածք է այրվել

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում նախօրեին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես այրվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի լճի մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը` 1 հա, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում`3 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի անտառտնտեսության տնկարանի տարածքում` 2 հա, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի տարածքում` 2 հա խոտածածկ տարածք, Մալիշկայի գյուղի «Այդալիկ» կոչվող տարածքում` է 8 հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գերազմանատանը` 500 քմ, Երևանի Ավանի գերեզմանատան տարածքում` 100 քմ, Երևանի Բուսաբանական այգու տարածքում` 100 քմ, Հրազդանի կիրճում՝ 1200 քմ, Երևան – Արարատ ավտոճանապարհին` 5 հա խոտածածկ տարածք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: