Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Ներսիսյանը նշանակվել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ` վեց տարի ժամկետով։ Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:





