Այսօր, ժամը 12.20-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կողբացի փողոցի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՕԿՎ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակի փլուզվել է տան հյուրասենյակի առաստաղը (6 քմ), և կոտրվել է առաստաղի փայտյա հենասյունը: Քաղաքացուն առաջարկվել է տան տանիքի հետագա վերականգնման աշխատանքի հարցերով դիմել կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժին:





