AM
20 Օգոստոս 2013 - 12:28 AMT

Քաղաքապետարան. Դպրոցներում դասագրքերի և ուսումնաօժանդակ պարագաների վաճառքի դեպքերը կբացառվեն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքում համապատասխան քայլեր են ձեռնարկվում` բացառելու դպրոցներում դասագրքերի և ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի դեպքերը: Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է Հանրակրթության վարչության պետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել հանրակրթական դպրոցներում Գիտելիքի օրվա միջոցառումների կազմակերպմանը:

Քաղաքապետը պատասխանատուներին նաև հանձնարարել է ՀՀ Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և մայրաքաղաքի համապատասխան արտաքին ձևավորումն ապահովելու ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից: