ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում ընդդեմ ուսման վարձերի թանկացման իրենց բողոքի ձայնը բարձրացրած ուսանողներին:
«Վստահ ենք, որ երկրում առկա առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի պարագայում ուսման վարձերի կամայական թանկացումը բերում է մի իրավիճակի, երբ Սահմանադրությամբ առկա կրթական իրավունքից օգտվելու հնարավորություն են ունենում միայն և միայն ապահովված ընտանիքների զավակները՝ այս կերպ ավելի խորացնելով մեր հասարակությունում առկա շերտավորումը»,-ասված է միության տարածած հաղորդագրության մեջ:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը պատկան մարմիններից պահանջում է վերացնել սոցիալական անարդարության այս օրինակը, իսկ ուսման վարձերի հետ կապված էլ ստեղծել ճկուն մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր կրթական իրավունքը:





