AM
21 Օգոստոս 2013 - 12:51 AMT

Տիգրան Խզմալյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ Կոմիտասի 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Տիգրան Խզմալյանն ազատ է արձակվել:Այս պահին նա Կոմիտաս 5 հասցեում է: Մի քանի ժամով դադարեցված շինարարությունը կրկին վերսկսվել է:

Հիշեցնենք, որ բնակիչները պայքարում են այսօր առավոտյան Կոմիտասի 5 հասցեում վերսկսված բազմահարկի շինարարության դեմ: Նրանց են միացել նաև հասարակական գործիչներ: