AM
27 Օգոստոս 2013 - 11:52 AMT

Աղանդավորները փորձում են շահել սիրիահայերի վստահությունը

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունըտեղեկություններ է ստացել, որ աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելում են Սիրիայից ներգաղթած հայերին:

Նրանք փորձում են օգտվել մարդկանց ծանր վիճակից և առաջարկում են միանալ իրենց շարքերին, որպեսզի նրանք աջակցեն ներգաղթյալներին: Ուսանողական միությունը բաց նամակով դիմել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ չգնան սխալ ճանապարհով: