2013թ. օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել է նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որԵրևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող հավաքների մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ 2013թ. օգոստոսի 28-ի դրությամբ ստացվել են 9 հաղորդում-ահազանգեր, որոնցից 1-ով արդեն իսկ հարուցված է եղել քրեական գործ և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն, 1 դեպքով նույն ծառայությունում նյութերի նախապատրաստումը շարունակվում է, իսկ 7 հաղորդում-ահազանգերի քննարկումը կատարվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում:
Հողորդումները կապված են եղել քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիտների և ոստիկանների միչև տեղի ունեցած բախումների, ինչպես նաև Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած դեպքերի հետ:
Օգոստոսի 27-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:





