AM
31 Օգոստոս 2013 - 09:03 AMT

Հարկադիր կատարողները մասնակցում են կրակային պատրաստության գործնական պարապմունքներին

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության ողջ սպայական անձնակազմը «Ասպար Արմս» հրաձգարանանում մասնակցում է ՀՀ ԱՆ «Իրավաբանական Ինստիտուտի» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող ամենամյա հատուկ ուսուցման դասընթացին՝ կրակային պատրաստության գործնական պարապմունքներին:

Դասընթացի նպատակն է զարգացնել հարկադիր կատարողների հմտությունները հատուկ միջոցների (մահակ, ատրճանակ) և ինքնապաշտպանության հնարքների կիրառման ձևերի ու մեթոդների, զենքի կիրառման անվտանգության, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերման գործում: