Ռուսական գազի գնի աճից հետո հայկական հանրությունում ռուսամետ էմպիրիկ տրամադրություններին փոխարինելու են եկել պրագմատիկ մոտեցումները: Այդ մասն լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, «ռուսական քաղաքականության չմտածված քայլերը կարող են հանգեցնելՀայաստանում հակառուսական տրամադրությունների աճի»: Փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է խանդոտ վերաբերվի հանրապետության ազգային շահերից ելնող Հայաստանի հաղորդակցային եւ էներգետիկ խնդիրների այլընտրանքային լուծումներին:





