AM
31 Օգոստոս 2013 - 18:56 AMT

Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը շահագործման հանձնվեց

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ քաղաքաշինության նախարարների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և բարձրակարգ կրթությանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:Դպրոցն ունի 250 աշակերտ:

Այնուհետև վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: