AM
23 Մարտ 2006 - 09:51 AMT

Ջոն Էվանսը ամենայն հավանականությամբ ետ չի կանչվի, կարծում է հայ քաղաքագետը

ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ամենայն հավանականությամբ ետ չեն կանչի այն պատճառով, որ ամերիկացաի դեսպանը արտահայտել է ոչ միայն իր, այլեւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի անդամներից 2/3-ի կարծիքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա գտնում է, որ «ֆանտաստիկ» դեսպանի (ինչպես նրան բնութագրել էր Դենիել Ֆրիդը) ետ կանչումը չի կարող չընդունվել որպես Ամերիկայի դաշնային իշխանությունների եւ նույն այդ Ամերիկայի նահանգների մեծ մասի կարծիքների դիմակայություն: Ընտրությունների նախաշեմին եւ Ջորջ Բուշի հեղինակության անկման ֆոնի վրա իրադարձությունների ընթացքը չափազանց ցանկալի չէ Սպիտակ Տան համար:

«Այնպես որ ես կարծում եմ, որ Ջոն Էվանսը կշարունակի իր գործնեությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում»,- նշել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի հետ հանդիպաման ժամանակ Էվանսը խոսել էր Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին: «Այսօր ես կանվան եմ դա Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել էր Ջոն Էվանսը: Պետդեպարտամենտի պաշտոնյաների կարծիքով, Էվանսը նույնիսկ իր անունից այդպիսի հայտարարություններ անելու իրավունք չուներ :