AM
23 Մարտ 2006 - 10:41 AMT

Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը հակամարտության կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ

Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը հակամարտության կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Հայաստանը հանդես է գալիս բանակցային գործընթացի շարունակման օգտին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին, ինչպես նշել է Ա. Մարգարյանը, դա կախված կլինի բանկցություններից:«Դա լուծումներից մեկն է: Սակայն, քանի դեռ բանակցային գործըթացը շարունակվում է եւ վերջնական որոշում չկա, պետք չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այլ ուղիների խոր քննություն անցկացնել»,- գտնում է Հայաստանի կառավարության ղեկավարը: