AM
8 Օգոստոս 2003 - 15:22 AMT

ԲԱՔՈՒՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Պաշտոնական Բաքուն դեմ չէ սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարին` Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բաքուն չի ընդունի «այդ հադիպումը ապարդյուն վիճաբանությունների վերածելը»: «Եթե որոշակի գաղափարներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք քննարկել», – ասել է նախարարը: