Ինտեգրացիան Եվրոպա Հայաստանի առաջնակարգ խնդիրն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Աշոտ Ոսկանյանը: Նրա խոսքերով, Եվրոպան իր մշակութային եւ սոցիալական զարգացման մակարդակով առավել օպտիմալ օրինակ է հանդիսանում Հայաստանի համար: Դիվանագետը նշեց, որ Հայաստանը երկար ժամանակ, ստեղծված հանգամանքների ազդեցության ներքո, գտնվում էր արեւելքի ազդեցության տակ: «Այժմ մենք դուրս ենք եկել այդ շրջանից եւ կանգնած ենք երկընտրանքի առաջ. արեւմուտք թե արեւելք: Այդ երկու քաղաքակրթությունները գտնվում են հավերժ հակամարտության մեջ եւ Հայաստանի համար այս կամ այն կողմին միանալը նպատակահարմար չէր լինի»,- ասել նա: Այդ տեսանկյունից, Աշոտ Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանի համար ավելի ճիշտ կլիներ ինտեգրվել ԵՎրոպա: «Առաջին քայլը, այսինքն անդամակցությունը Եվրոպայի խորհրդի, արդեն արվել է մեր կողմից»,- ասել է ՀՀ ԱԳՆ խորհրդականը:





