AM
19 Սեպտեմբեր 2013 - 06:19 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 մլն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 000 000 ՀՀ դրամ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար:

«Մենք այստեղ ենք, որովհետև անտարբեր չենք: Կարեկցանքից և բարի խոսքերից բացի, անհրաժեշտ են նաև կոնկրետ քայլեր: Մենք պետք է միավորվենք քաղցկեղի դեմ պայքարում և անենք ամեն ինչ, որպեսզի հիվանդներն անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանան հենց Հայաստանում և ստիպված չլինեն գնալ արտերկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի սարքավորումներ` Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման սարք, Siemens մակնիշի շարժական ռենտգեն նկարահանման սարք, ինֆուզիոն ներարկչային պոմպեր` դեղորայքի ներերակային ներարկման դոզավորման սարք, մոնիտորներ, բժշկական արտածծիչ սարք, թոքերի արհեստական շնչառության սարք:

ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն, հիվանդանոցը սպասարկում է ողջ հանրապետության բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում բազմաթիվ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն արժանացել է շնորհակալագրի և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Հիշեցնենք, որ առողջապահության համակարգի արդիականացման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2007 թվականից մինչև օրս իրականացրել է հետևյալ ծրագրերը.

Նեոնատալ խնամքի ժամանակակից սարքավորումներ է տրամադրել մայրաքաղաքի և Հայաստանի բոլոր մարզերի ծննդատներին և մոր ու մանկան խնամքի կենտրոններին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև մասնագետների վերապատրաստում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում մանկական մահացության ցուցանիշի կրճատմանը:

Աջակցել է Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարի իրականացմանը:

Մեծ ներդրում է կատարել Հայաստանում «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի» ստեղծման գործում:

Աջակցություն՝ շտապ µÅßÏ³Ï³Ý օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման գործում:

Ժամանակակից սարքավորումներ է տրամադրել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին:

Աջակցել է երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (աուտիզմով հիվանդ երեխաներին):

Քանաքեռ-Զեյթունի ակնաբուժական կլինիկայում բացվել է գերժամանակակից սարքավորումով 4 նոր կաբինետ:

Աջակցել է Հայաստանի միջազգային երրորդ բժշկական համագումարի իրականացմանը և ներկայացրել է Mobile Health Solution նորարական լուծումը` ուղղված առողջապահական ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելուն:

Հայկական Կարմիր Խաչի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում աջակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման արշավի իրականացմանը:

Աջակցել է Մեծամորի բուժհամալիրի ջեռուցման և տաք ջրի մատակարարման լոկալ համակարգի կառուցմանը:

Շտապ բուժօգնության ավտոմեքենա է տրամադրել Վայոց Ձորի Խաչիկ գյուղին: