Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Հրաչ Սիլվանյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարները:





