Ապրիլի 5-7-ին ճանաչողական այցով Հայաստանում է գտնվելու Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին , հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում Պ.Սեմնեբին կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ազգային Ժողովի նախագաh Արթուր Բաղդասարյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Նախատեսված են դեսպան Սեմնեբիի հանդիպումները Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:





