Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.«Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Սա մի տոն է, որ հաճելի առիթ է ընձեռում արտահայտելու մեր որդիական սերն ու երախտագիտությունը մեր մայրերի նկատմամբ: Նրանք հոգատար պահապաններն են մեր օջախների: Ցանկանում եմ, որ մեր մայրերը, քույրերն ու կանայք միշտ լինեն գնահատված ու մեծարված, միշտ լինեն գեղեցիկ ու հմայիչ, իսկ Ապրիլի 7-ը նշեն տոնական բարձր տրամադրությամբ: Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ` բոլոր մայրերին մաղթում եմ ամուր ընտանիքներ, առողջ ու արժանավոր զավակներ եւ երջանկություն»:





