AM
8 Ապրիլ 2006 - 10:44 AMT

Հայաստանը մասնակցելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի ընտրություններին

Հայաստանը հավակնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալ: Հայաստանի թեկնածությունը ներկայացված է Արեւլաեվրոպական պետությունների խմբում ընդգրկվելու համար(6 տեղ): Խորհրդի շրջանակներում կկազմավորվի նաեւ Աֆրիկյան երկրների խումբ(13 տեղ), Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծովածոցի երկրների խումբ(8 տեղ) եւ Արեւմտաեվրոպական ու այլ երկրների խումբ(7 տեղ): Մարդու իրավունքների խմբի անդամների առաջին ընտրությունները կկայանան 2006 թվականի մայիսի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ: Թեկնածուները ընտրվում են Գլխավոր վեհաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ` անհատական քվերարկությամբ: