AM
11 Ապրիլ 2006 - 09:17 AMT

Հայաստանի նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունգարիայի դեսպանը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Արբաթ Սեկեն (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում կձեռնարկվեն նոր քայլեր երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ: Կողմերն առաջնային են դիտել համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը եւ կարեւորել են գործարար շփումների ակտիվացումն ու փոխգործակցության կոնկրետ ոլորտների նախանշումը: