AM
14 Ապրիլ 2006 - 10:40 AMT

Վ.Օսկանյան. Հայաստանը դեռեւս պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, այսօր հանդես գալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առջեւ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում, հայտարարել է, թե Հայաստանը դեռեւս պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին իսկ ՆԱՏՕ-ն դեռեւս պատրաստ չէ ընդունել Հայաստանին: Նրա խոսքերով, Հայաստանի անվտանգության ապահովման համակարգը կազմված է մի քանի բաղադրիչներից` անդամակցություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հարաբերությունների զարգացում ՆԱՏՕ-ի հետ, մասնակցություն Եվրամիության ծրագրերին, հաղորդում է «Մեդիամաքսը»: