AM
21 Ապրիլ 2006 - 14:01 AMT

Գերմանացի գրողը ՀՀ նախագահի մրցանակ է ստացել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել 2005թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Մրցանակի են արժանացել Վերժինե Սվազլյանը` «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունը» մենագրության եւ գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթը «Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար: