AM
24 Ապրիլ 2006 - 19:12 AMT

Թուրք դեսպանը Թբիլիսիում չի ընդունել հայ երիտասարդության պատվիրակությանը

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 24-ին Վրաստանի հայ համայնքի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց էր կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ, կոչ անելով պաշտոնական Անկարային չուրանալ իր պատմությունը եւ ճանաչել Հայոց ցեղասապնությունը: Ակցիային մասնակցել է շուրջ 200 հոգի: Նրանք փորձել են բողոքի փաստաթուղթը հանձնել Թուրքիայի դեսպանին, սակայն շենքի պահակախումբը հայտնել է, որ այդ օրերին դեսպանատունը չի աշխատում, իսկ դեսպանը հանգստանում է: