ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներից մեկն է եւ բոլոր ջանքերը գործադրում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարը հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհ Սթիվեն Մաննին, որը հայտարարել է «Միացյալ Նահանգները կարծում է, որ խաղաղության ճանապարհին լավագույն քայլը 2006թ.-ին համաձայնության շուրջ առաջին քայլը կատարելն է: Ես չեմ կարծում, որ ԼՂ հարցը կարող է ամբողջությամբ կարգավորվել 2006թ. ընթացքում: Բայց ես կարծում եմ, որ առաջին կարեւոր քայլը կատարելու ժամանակը այս տարին է ու այս ամիսները: «Եվ ես լիովին վստահ եմ, որ առաջիկա ամիսներին երկու կողմերն էլ հնարավորություն կունենան նշանակալիորեն նվազեցնել նոր պատերազմի վտանգը»,-հայտարարել է ամերիկացի համանախագահը:





