AM
28 Ապրիլ 2006 - 14:17 AMT

BBC. Բաքուն պատրաստ չէ մասնակցել Իրանի դեմ ուղղված հնարավոր գործողություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպում է ամերիկացի լիդեր Ջորջ Բուշի հետ Վաշինգթոնում: Սպիտակ Տունը կցանկանար քննարկել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն Բաքուն պատրաստ չէ մասնակցել այդ երկրի դեմ ուղղված հնարավոր գործողություններին, հաղորդում է BBC-ն:

BBC-ի կարծիքով, ոմանց Ադրբեջանը կատարյալ թեկնածու է երեւում Միացյալ Նահանգների կողմից կազմավորվող հակաիրանական դաշինք ընդգրկվելու համար: «ԱՄՆ-ն օժանդակում են Ադրբեջանի զինված ուժերին եւ ակտիվ կերպով ներդրումներ են կատարում ոչ միայն նավթային բնագավառում, այլեւ ռազմական ենթակառուցվածքում: Վերջերս, Վաշինգթոնը օգնել է Բաքվին երկու հզոր ռադիոլոկացիոն կայան կառուցել»,- նշվում է հոդվածում:

Ռադիոկայանի վեդրլուծաբանների կարծիքով, ադրբեջանցի լրագրողներից շատերը գրում են, որ Իրանի խնդիրը հենց այն պատճառն է, որի համար Իլհամ Ալիեւը հրավիրվել է Վաշինգթոն, չնայած մարդու իրավունքների խախտման մեղադրանքներին եւ երկու նախընտրական կամպանիաներ, որոնք միջազգային դիտորդները անարդար են անվանել:

Eurasia Group խորհրդատվական ընկերության վերլուծաբան Կաան Նազլիի խոսքերով, Վաշինգթոնի յուրաքանչյուր օգնություն կարող է Ադրբեջանին դժվար կացության մեջ դնել: «Մենք պետք է կանխատեսենք` ինչպիսի համգործկցություն են պահնջելու Ադրբեջանից: Մենք կարծում ենք, որ ամերիկյան կառավարությունը իրական դիրքորշում կընդունի եւ Բաքվից շատ բան չի պահանջի, -ասում է փորձագետը: -Մենք չենք կարծում, որ կարելի կլինի խոսել Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանի հայտնվելու կամ ավելի սերտ ռազմական համագործակցություն մասին, սակայն հետախուզության եւ լոգիստիկայի բնագավառներում համագործակցությունը կշարունակվի: Եւ նույնիսկ դա կբավականացնի Ալիեւի կառավարության համար խնդիրներ ստեղծելու համար»:

Միեւնույն ժամանակ, փորձագետները համոզված են, ոչ Իրանը չափազանց կարեւոր է Ադրբեջանի համար, որը նրա հետ երկար ընդհանուր սահման ունի: Այդ տարածքները հարուստ են նավթով: Իրանի բնակչության գրեթե 20 տոկոսը էթնիկ ադրբեջանցիներ են, իսկ իրանական ներդրումները ադրբեջանական տնտեսություն գնալով աճում են:

«Վաշինգթոն այցից մի քանի օր հետո Իլհամ Ալիեւը ստիպված կլինի իր մոտ` Բաքվում, ընդունել Իրանի նախագահ Մահմուդ Ախմադինեջադին:Եւ դ ա նշանակում է, որ նախագահ Իլհամն Ալիեւին բարդ կլինի հեռու մնալ իր երկու ռազմավարական դաշնակիցների վեճից»,- ասվում է հոդվածի վերջում: