AM
3 Մայիս 2006 - 11:28 AMT

ՀՀ խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել աղետի զոհերի ընտանիքներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի ենթարկված անձնակազմի եւ ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին: «Խորապես ցնցված եմ Ադլերի մերձակայքում «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթի ինքնաթիռի վթարի բոթից: Իմ եւ Ազգային ժողովի անունից ցավակցում եմ զոհված անձնակազմի եւ ուղեւորների հարազատներին եւ մերձավորներին: Վստահ եմ, որ հնարավորը կարվի` աղետի պատճառները պարզելու համար»,- հայտարարել է նա, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: