ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն Երեւան է ժամանել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու համար: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը, Բերնար Ֆասյեն Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցություններից անմիջապես հետո կմեկնի Երեւանից: Նշենք, որ ֆրանսիացի համանախագահը Երեւան է ժամանել Յուրի Մերզլյակովի(Ռուսաստան) եւ Սթիվեն Մաննի(ԱՄՆ) հետ ունեցած մոսկովյան խորհրդակցություններից հետո:





