Բելգիայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ: Բանաձեւի հեղինակն է Բելգիայում իշխող կոալիցիային մաս կազմող «Բարեփոխումների շարժում» ազդեցիկ կուսակցությունը: Այդ կուսակցությունից պատգամավորներ Ֆրանսուա Դեոլանց դը Վիվիեն եւ Քրիստին Դըֆրեյնն առաջարկում են, որպեսզի ցեղասպանության ուրացումը հանցագործություն համարվի, եւ Հոլոքոսթի ուրացումը քրեականացնող օրենքը տարածվի նաեւ 1915 թ. երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության վրա, հաղորդում է «Մարմարա» թերթը:





