«Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի Հայաստանի առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: «Օրինաց երկիր» կուսակցության դուրս գալը կոալիցիայից չի նշանակում, որ մենք լքում ենք քաղաքական դաշտը: Մենք կմասնակցենք եւ’ խորհրդարանական եւ’ նախագահական ընտրություններին»,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է Արթուր Բաղդասարյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, վաղ է ինչ-որ ստույգ բան ասել, օրինակ առաջիկա ընտրություններում քաղաքական դաշնակիցների վերաբերյալ:





