Մայիսի 16-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը տեղի կունենա Անվտանգության, պաշտպանության եւ իրավապաշտպանության խնդիրների համառուսաստանյան ակադեմիայի շքանշանների հանձնման արարողությունը: Պարգեւները կհանձնեն Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովը, Ակադեմիայի փոխնախագահ Հակոբյան Կ.Վ.-ն, Ակադեմիայի հայկական բաժանմունքի նախագահ Հակոբյան Ս.Վ.-ն: Պետրոս Մեծի I աստիճանի շքանշանով են պարգեւատրվել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը: ՀՀ ԶՈՒ պաշտպանության փոխնախարար, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը պարգեւատրվել են Ալեքսանդր Նեւսկու I աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական դատախազ Գուրգեն Դալիբալթայանը` «Մեծ Հաղթանակի» շքանշանով:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը պարգեւատրվել է Ալեքսանդր Նեւսկու I աստիճանի շքանշանով, «ՄԻԿԱ «Լիմիթեդ» ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը` Պետրոս Մեծի II աստիճանի շքանշանով





