Հայ-արաբական հարաբերությունները պատմական արմատներ ունեն: Հայաստանն ու ՕԱԷ-ն գտնվում են նույն տարածաշրջանում, եւ Հայաստանը կարեւորում է Միջին Արեւելքում եւ արաբական աշխարհի երկրներում տեղի ունեցող գործընթացները: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Խալիֆա Շահին ալ Մռռը (նստավայրը` Թեհրան): Նրա խոսքերով, նորմալ կընկալվեր, եթե Հայաստանը դիտորդի կարգավիճակ ստանար Արաբական երկրների լիգայում: Դա թույլ կտա առավել լավ հասկանալ հարաբերությունները Լիգայի ներսում եւ նախանշել այդ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հետագա զարգացման ուղղությունները»,-ասել է նա: Նշենք, որ ԱԵԼ-ի կանոնադրությամբ նախատեսվում են փոփոխություններ, որոնք թույլ կտան դիտրոդի կարգավիճակ տրամադրել Հայաստանին, ինչն, անկասկած, նոր խթան կհանդիսանա փոխշահավետ հայ-արաբական կապերի զարգացման համար, կնպաստի համագործակցության ակտիվացմանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Տվյալ համաձայնությունը հնարավորություն է տալիս քաղաքական խորհրդակցություններ անցկացնել ԱԵԼ-ի հետ, համագործակցություն հաստատել մշակույթի եւ կրթության ոլորտում:





