Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածության շնորհիվ հատուկ կարիքներով և սոցիալապես անապահով 68 ընտանիքի երեխաներ այցելել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Cartoon Non-Stop համերգային ծրագրին:
«Երեխաները միշտ են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Իսկ այս օրը ևս մեկ առիթ է` նրանց լուսավոր զգացողություններ և հաճելի հիշողություններ պարգևելու համար: Մենք ուզում ենք, որ երեխաների դեմքերին միշտ ժպիտներ լինեն»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկար», «Շրեկ», «Ալադդին» և այլն:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Cartoon Non-Stop ծրագիրը դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունն է: Այս անգամ նույնպես կատարումներն ուղեկցվել են համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը:
Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):





