«Հայոց ցեղասպանության մերժման Թուրքիայի դիրքորոշումը սահամններ չունի: Թուրքերը հրաժարվել են մասնակցել ՆԱՏՕ-ի զինավարժույթուններին Կանադայում, քանի որ կանադացի վարչապետը «ցեղասպանություն» տերմինն է օգտագործել` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի մասին խոսելիս»,- գրում է The New York Times թերթը «Թուրքիան, Հայաստանը եւ մերժումը» հոդվածում: Թերթը հիշեցնում է, որ մինչ այդ Ֆրանսիայում թուրք դեսպանը կտրականապես բացասաբար էր վերաբերվել ցեղասպանության քրեականցման օրինագծի ընդունման հնարավորության կապակցությամբ: Ավելի վաղ թուրք գրող Օրհան Փամուկը մեղադրվել էր «թուրքերի ազգային արժանապատվության անպատման մեջ»` ցեղասպանություն բառն օգտագործելով: Մեղադրանքը հանվեց միջազգային հանրության բողոքից հետո:
«Թուրքիայի դիրքորոշումը դժվար է հասկանալ: Ամեն անգամ նոր հարցեր են առաջանում երկրի Եվրամիություն մտնելու կապակցությամբ, եւ հայկական սպյուռքը պահանջում է ճանաչել այն, ինչ կատարվել է: Բնական է ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է յուրաքանչյուր երկրի համար: Սակայն անհեթեթ է հերքել Թուրքիայի դեմ ուղղված ամեն մեղադրանք եւ գոչել «սու’տ է», երբ որեւէ մեկը նշում է ցեղասպանության մասին: Ֆրանսիայի կողմից օրինագծի ընդունման համար մենք ոչ մի խոչընդոտ չենք տեսնում: Պատմական ճշմարտությունը հետազոտություններից ու քննարկումներից վեր է, նույնիսկ եթե այդ հարցը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով»,- ասվում է հոդվածում:
The New York Times-ը ապա նշում է. «Թուրքական կառավարությունը յուրաքանչյուր այդպիսի քայլ գնահատում է որպես հարված ազգի նկատմամբ եւ հիստերիկորեն է վերաբերվում: Ցեղասպանության վերաբերյալ Ստամբուլում կայացած գիտաժողովի պատճառով, դատարանի որոշմամբ հինգ լրագրող ձերբակալվել էին: Չորսն ազատ են արձակվել, իսկ հինգերորդը մինչ այժմ բանտում է գտնվում»:
Հոդվածի վերջում խոսվում է այն մասին, որ ժամանակն է, որ Թուրքիան վերաիմաստավորի սեփական պատմությունը: «Թուրքիայից դուրս գտնվող լուրջ գիտնականները պնդում են, որ ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել 1914-1923 թվականների ընթացքում տարահանման ժամանակ: Թուրքիան շարունակում է այդ հարցը կարեւորել ԵՄ մտնելու եւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Ժամանակն է, որ թուրքերը իրականորեն նայեն այդ մեծ ողբերգությանը եւ չմերժեն պատմությունը»,- ասվում է The New York Times-ի հոդվածում:





