AM
20 Մայիս 2006 - 11:01 AMT

Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի միայն եթե կողմերը հասկանան, որ այն ռազմական լուծման տարբերակ գոյություն չունի

Ստրասբուրգում ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանին ելույթի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նախարարը նշեց, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Բանակցային գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում արձանագրվել են դրական տարրեր, բայց այն կարող է արդյունք տալ, եթե միայն կողմերը հասկանան եւ պարզ հայտարարեն, որ խնդրի ռազմական լուծման տարբերակ գոյություն չունի: Եվրոպան նոր համատեքստ է առաջարկում բանակցություններին, տարածաշրջանային համագործակցությանն ու հետպատերազմյան հաշտեցմանը: Դա այն Եվրոպան է` խաղաղության ու համագործակցության վայրը, որին պատկանում են մեր երկու երկրները»,- նշել է Վարդան Օսկանյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: