AM
26 Մայիս 2006 - 09:29 AMT

Թոմաս դե Վաալ. Չերնոգորիայի անկախության ճանաչումը նախադեպ չի հանդիսանում

Չերնոգորիայի անկախության ճանաչումը նախադեպ չի հանդիսանում: Այդ մասին Pan ARMENIAN. Net-ին հայտարարել է Պատերազմի ու խաղաղության ինստիտուտի (IWPR) կովկասյան ծառայության համակարգող ու քարտուղար Թոմաս դե Վաալը: Նրա խոսքերով, տեղի ունեցավ քաղաքակիրթ ապահարզան, ինչպես ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում: «Ավելի հետարքրքիր է Կոսովոյի հարցը. արդյո՞ք Կոսովոյին անկախություն կտրվի առանց Սերբիայի լիարժեք համաձայնության»,- նշել է դե Վաալը: