AM
31 Մայիս 2006 - 09:15 AMT

Ռուսական տեխնիկայի տեղափոխումը Հայաստան չի հանգեցնի քաղաքական ապակայունացման տարածաշրջանում

Տեխնիկայի եւ ռազմական գույքի մի մասը, որը Ախալքալաքի ռազմակայանից տեղափոխվում է Հայաստան` Գյումրիի ռուսական ռազմակայան, չի կարող հանգեցնել ռազմաքաղաքական իրադրության ապակայունացման տարածաշրջանում: Այդ մասին մայիսի 31-ին Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը` մեկնաբանելով ԱՊՀ երկրների Նախարարների խորհրդի նիստի արդյունքները: «Դուրս է բերվում ոչ այնքան տեխնիկան, որքան ռազմական գույքը»,-հայտարարել է նախարարն, ընդգծելով, որ դա չի խախտում Եվրոպայում ռազմական ուժերի սահմանափակման մասին պայմանագրի շրջանակներում ստանձնած Ռուսաստանի պարտավորությունները: Նախարարը նշել է, որ տեխնիկայի հիմնական մասն, այդ թվում նաեւ ծանր, Ախալքալաքի ռազմակայանից դուրս է բերվում Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանի տարածքով: Ինչ վերաբերում է Բաթումի ռազմակայանին, ապա նրա փակման ժամկետը մի փոքր ավելի երկար է, եւ այնտեղից տեխնիկան հիմնականում կտեղափոխվի ծովով»,-ամփոփել է Ս.Իվանովը: