AM
1 Հունիս 2006 - 09:57 AMT

Հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումները նորմալ երեւույթ են

Հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումներում ոչ մի տարօրինակ բան չակ, դա նորմալ է, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, երկու երկրների դիվանագետների միջեւ նորմալ շփումներ են գնում: «Բանն այն է, որ թուրքական կողմը միտումնավոր է կազմակերպում տեղեկատվության արտահոսք: Ինչու է դա նրանց հարկավոր կարելի է միայն կռահել: Այսօրվա դրությամբ Թուրքիայի նպատակն է, որ Հայաստանը իր համաձայնությունը տա ձեւավորել Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրող հանձնաժողով: Մենք, բնականաբար, դա չենք անի: Ես ընդհանրապես գտնում եմ, որ մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը շատ լավ է աշխատում այդ ուղղությամբ»,-ընդգծել է Սաֆրաստյանը: