AM
1 Հունիս 2006 - 16:00 AMT

Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Սուրեն Հարությունյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի, նաեւ` Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր-ներկայացուցչի պարտականություններից: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ղեկավար մամլո ծառայությունում: ՀՀ նախագահի հրամանագրով Բելառուսում եւ ԱՊՀ-ում ՀՀ դեսպան նշանակվել է Օլեգ Եսայանը (նստավայրը` Մինսկ):