AM
9 Հունիս 2006 - 09:08 AMT

Ղարաբաղյան գործընթացում կա փոխզիջման սահման, որը Հայաստանը երբեք չի անցնի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կա փոխզիջման սահման, որը Հայաստանը երբեք չի անցնի: Այդ մասին հայկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Կա փոխզիջման մի սահման, «կարմիր գիծ», որը մենք չենք կարող հատել, ինչքան էլ ձգձգվի հակամարտության կարգավորումը, եւ որքան էլ Ադրբեջանը շանտաժի դիմի իր նավթադոլարներով եւ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքով»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը:
Ընդ որում նա հավելել է, որ նշված սահմանը հատել Հայաստանի ղեկավարությանը «թույլ չի տա ժողովուրդը»: Ըստ նախարարի, Հայաստանն արդեն իսկ շատ լուրջ զիջումների է գնացել, մեր խիղճն հանգիստ է այն առումով, եթե Ադրբեջանն անի հերթական սխալը եւ գնա խնդրի ռազմական լուծման»,-հավելել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը: