Սանկտ-Պետերբուրգում կայանալիք G8-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Միեւնույն ժամանակ, մամլո քարտուղարը հիշեցրեց, որ առաջատար հայկական հեռուստաալիքներին տված վերջին հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ թույլ է տալիս G8-ի շրջանակներում Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու հնարավորությունը: «Դա բավական կարեւոր գործոն է, եւ համանախագահները գտնում էին, որ եթե հաջողվի համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի հիմնական սկզբունքների շուրջ մինչեւ G8-ի գագաթնաժողովը, ապա լավագույն երաշխիք կդառնա այն, որ միջազգային հանրությունը կանի հնարավոր ամեն ինչ այդ համաձայնությունների իրականացման տեսանկյունից բոլոր ասպեկտներում. եւ տնտեսական, եւ ֆինանսական, եւ քաղաքական աջակցություն: Այդ ժամանակավոր շրջանակները ստիպում էին որոշակի չափով արագացնել գործընթացը»,- հայտարարել էր Քոչարյանը:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ենթադրվող հանիպման մասին Սանկտ-պետերբուգում, հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով, մինչ այդ գագաթնաժողովը ծրագրվում է ԵԱՀԿ Մինկսի խմբի ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի այցը տարածաշրջան: «Միայն դրանցի հետո պարզ կդառնա համանախագահների դիրքորոշումը, իսկ ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո պարզ կդառնա պետությունների ղեկավարների նոր հանդիպման անցկացման հարցը»,- նշել է Է.Մամեդյարովը:





