Սանքտ Պետերբուրգում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Նշենք, որ իր հերթին Իլհամ Ալիեւը եւս հերքում է նման հանդիպման հնարավորությունը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երկու անգամ` Ֆրանսիայում եւ Ռումինիայում:





