AM
10 Հուլիս 2006 - 12:36 AMT

Հուլիսին Ռոբերտ Քոչարյանը կայցելի Մոսկվա

2006 թվականի հուլիսի երկրորդ կեսին տեղի կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Ռուսաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում ԱՊՀ պետությունների նախագահները ներկա կլինեն Ռուսաստանի նախագահի մրցանակի ամենամյա ձիարշավին: ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է նաեւ, որ այցի օրակարգը եւ հանդիպումների ժամանակացույցը դեռեւս հստակեցված չեն: