AM
11 Հուլիս 2006 - 10:47 AMT

Վ. Օսկանյան. Այսօրվա դրությամբ Երեւանի եւ Բաքվի դիրքերի մերձեցման հնարավորություններ չկան

Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Երեւանի եւ Բաքվի դիրքերի մերձեցման հնարավորություններ չկան: Այդ մասին այսօր Երեւանում հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալուխի հետ համատեղ տված մամլո ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ շփումներ չկան, եւ ավելացրեց, որ մոտ ապագայում ծրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի այցը տարածաշրջան, գուցե, ազդակ դառնա երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու համար: Սակայն, Վարդան Օսկանյանը չպնդեց, որ ամերիկյան կոմղը իր վրա այդպիսի նախաձեռնություն կվերցնի:

Խոսելով ռուս-վրացական սահմանի փակման մասին` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ «Կազբեկ-Վերին Լարս» ՀԱԿ աշխատանքի վերսկսումը շատ կարեւոր է: Նրա խոսքերով, վրացական իշխանությունները Երեւանին ընդառաջ են գնացել եւ Հարավային Օսիայի տարածքով 17 մեքենա են թողել անցենել, ինչը, սակայն, հարցը չի լուծում, քանի որ, վրացական կողմի պնդումների համաձայն, դա եզակի դեպք էր եւ նման տարբերակը ընդունելի չէ: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել հարցի շուտափույտ կարգավորման առումով, ավելացնելով, որ դրա համար բանակցություններ են տարվում նաեւ ռուսական կողմի հետ: