Ղարաբաղյան հակամրտության «բալկանիզացիա» չի լինի, քանի որ խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան հեռավոր ապագայի հարց է: Այդ մասին PanARMENIAN.Net- թղթակցին է հայտարարել ՀՅԴ «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, կարգավորման նման սցենար ուղղակի չի նախատեսվում: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ կա առաջարկ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ:





