Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի կունենա «Փրկարար-2006» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Զորավարժությունները կանցնեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 250 ներկայացուցիչներ 12 երկրներից: «Փրկարար-2006» զորավարժությունները հրամանատարա-շտաբային բնույթ են կրում եւ ուղղված են Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության եւ ՀՀ փրկարարական ծառայության աշխատանքների կազմակերպանն ու համադրմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:





